Ռուսաստանը առաջ է շարժվում Կրամատորսկի, Լիմանի և Սլավյանսկի ուղղությամբ
![]() «Դոնեցկի ուղղությամբ մայիսի 24-ի ժամը 18:00-ի դրությամբ ռուսական բանակը փորձում է ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և հասնել Լուգանսկի շրջանի վարչական սահմաններին»։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Դոնեցկի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ակտիվ հարձակողական գործողություններ իրականացնել՝ փորձելով ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և հասնել Լուգանսկի շրջանի վարչական սահմաններին։ «Դոնեցկի ուղղությամբ Ռուսաստանն օդային հարվածներ է հասցրել Կրամատորսկ, Լիման և Սլավյանսկ բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներին։ Լիմանի ուղղությամբ հակառակորդն ուժեղացրել է մարտական գործողությունների վարումը և հրետանու և ավիացիայի աջակցությամբ հարձակում է իրականացնում Լիման բնակավայրի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
15613:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
16110:43
Կրասնոյարսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
18309:42
Դատական նիստի ժամանակ կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, հայհոյանքներ հնչեցրել
139Երեկ, 15:00
Ղազախստանում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
277Երեկ, 11:01
Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
17525.11.2026, 23:30
