«Հակված եմ մտածել՝ հրահանգված է, որ ավտոբուսի վարորդները քաղաքացիներից գումար վերցնեն»․ Լևոն Զաքարյան
![]() «Մի տարբերակ է մնացել, որ բերենք նկարով այստեղ ցույց տանք, որ ավտոբուսների վարորդները ծխում են, հեռախոսով խոսում են, քաղաքացիներից գումար են շորթում։ Դա հանցագործություն է, երբ վարորդը գումարը դնում է իր գրպանը»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։ Նա ասաց, որ մինչև ավտոբուսներում տեսախցիկների գործելը, պետք է կամք դրսևորել, և նման բան թույլ չտալ․ «Եթե ղեկավարը կամք ունենա՝ այդ երևույթը կարող է արագ վերացնել։ Համատարած է, գրեթե բոլոր վարորդները քաղաքացիներից գումարը վերցնում են, դնում իրենց գրպանը։ Եթե այս գումարը բազմապատկենք, մեծ գումար է դառնում»։ Զաքարյանը՝ որպես իր խոսքի ապացույց, ներկայացրեց ավտոբուսի սարքերի ցուցանիշները, որտեղ գումար է նետվում։ «Սարքի վրա ցույց է տալիս քանի հատ հարյուր դրամանոց ես գցել։ Երեկոյան ժամին ցույց էր տալիս 450-500 հատ, հիմա ցույց է տալիս 100 քանի հատ։ Միայն դրանով կարելի է հասկանալ, որ գումար են վերցնում։ Ես հակված եմ մտածել, որ հրահանգված է, որ բոլորն անեն»,- ասաց Զաքարյանը։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
