«Ինչպիսի ծիսա-պաշտամունքային հուշարձաններ էին կառուցում մեր նախնիները». Խ. Սիրեկանյան
1223
Երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ., 00:36
Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսի ծիսա-պաշտամունքային հուշարձաններ էին կառուցում մեր նախնիները հազարավոր տարիներ առաջ: Մեգալիթյան կառույցներ Դրանք դամբարանային, մեմորիալ կամ պաշտամունքային հնագույն կառույցներ են, կատարված անմշակ կամ կոպիտ մշակված մակերեսով մեծածավալ քարերից։ Մեգալիթյան կառույցները վերաբերվում են հիմնականում էնեոլիթին և բրոնզե դարին, տարածված են աշխարհով մեկ: Լայն տարածում ունի նաև Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում: ՀՀ-ում շատ կան մեգալիթյան հուշարձաններ և օր օրի պեղումների արդյունքում շատանում են»: