«Արժե՞ երեք գերատեսչական մարմին պահպանել, եթե արդյունքում պետք է լուծվի նույն բռնատեղահանված անձի խնդիրը»․ Վ․ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Ունենք N թվով բռնատեղահանվածներ։ Նրանց Y մասը Հայաստանից չի վերադարձել, Z մասը Արցախում է։ Ովքեր Հայաստանում են, նրանց հարցերով զբաղվում է Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։ Արցախում նույն խնդիրների կարգավորման համար ստեղծվել է բնակարանային հարցերի կոմիտե, վնասների փխահատուցման վարչություն։ Հիմա էլ ասում են՝ պետք է ինչ-որ հիմնադրամ ստեղծվի։ Այսինքն՝ N թվով բռանատեղահանված բնակչության Z թվով մասի սոցիալ-կենցաղային հարցերի լուծման համար Արցախում ստեղծվում է երեք գերատեսչություն։ Նրանցից ամեն մեկը, բնականաբար, ունի աշխատակազմ։ Հիմա հարց՝ բյուջեի սուղ միջոցներից արժե՞ երեք գերատեսչական մարմին պահպանել, եթե արդյունքում պետք է լուծվի նույն բռնատեղահանված անձի նույն սոցիալ-կենցաղային խնդիրը։ Ավելի լավ չէ՞ էդ բյուրոկրատիայի պահպանման ծախսերով լուծել բռնատեղանհված թեկուզ մեկ-երկու տասնյակ քաղաքացու հարց»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
