«ՀՆԱ-ն 12 միլիարդ դոլար է, 7,5 միլիարդ դոլարի մարդիկ խաղում են». Հրանտ Բագրատյան
![]() Ֆրանսիայի հրապարակում, ներկայացնելով տնտեսական վիճակը նկարագրող վիճակագրական փաստեր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մասնավորապես ասաց. «2018-2021թթ.՝ 4 տարում, եղել է 12,7% գնաճ: 2013-2017թթ.՝ 6,3% գնաճ: Ես 2013-17թթ. թիմի նկատմամբ նույնպես ունեցել եմ պրիտենզիաներ, որոնք արտահայտել եմ խորհրդարանում, բայց այսպիսի խայտառակ վիճակ չենք ունեցել: Տնտեսությունը 4 տարում աճել է 11%-ով: Տարեկան՝ 2,7%: Շատ հետաքրքիր է, որովհետև իշխող վարչախումբը եկել էր և խոսք էր տվել տարեկան 7-9% աճ: Իրենք կատարել են իրենց խոստումի մեկ քառորդը: Բա սա ձախողում չի՞: Բայց սարսափելին այն է, որ մեր հարևանները՝ վրացիները և ադրբեջանցիները, աճում են ավելի արագ: Նրանց բյուջեին արդեն անհամեմատելի են մերի հետ, մեր հնարավորությունների հետ: Սա նշանակում է, որ մեզ նոր աղետ է սպասում: Չի կարելի երկրագնդի երեսին չզարգանալ, մնալ թարախապալար: Լավ, էդ 11%-ը ինչի՞ հաշվին է աճել, ի՞նչ են կարողացել անել: Շատ հաճախ ինձ ասում են՝ նոր iPhone կա, WhatsApp կա, դա տեխնիկան է զարգանում: 95 թվականին WhatsApp չկար, հասկացանք: Այդ 11%-ի աճի առյուծի բաժինը խաղերն են՝ զվարճությունները, որը 4 տարում կրկնապատկվել է, և հանքագործությունն է, որը արդյունաբերության մեջ 20%-ից հասել է 26%-ի, 350 միլիարդ դրամից՝ 600 միլիարդ դրամի: Այսինքն՝ եկել ես, խաղերն ես տարածում, որտեղ նայեք Երևանում, հիմնականում կա մեկ գովազդ՝ տոտալիզատորներ: Անցյալ տարի երկիրը կատարել է 7,5 միլիարդ դոլարի խաղադրույք: ՀՆԱ-ն 12 միլիարդ դոլար է, 7,5 միլիարդ դոլար մարդիկ խաղում են: Եվ դա զանգվածային հիվանդություն է: Հայերից էլ ոչ ոք չի զբաղվում արտադրությամբ, շինարարությամբ, մասնագիտական գործունեությամբ: Ժողովրդի հիմնական մասն ամբողջ օրը խաղադրույք է կատարում: Երկրորդ բանը, որ իշխանությունն արել է, գնել է շատ էքսկավատորներ և հանքեր է, որ քանդում են: Եթե մեր ժամանակ՝ ծանր տարիներին, մենք թույլ էինք տալիս, որ մետաղական հանքաքարերն արդյունահանվեն 8 միլիոն տոննայից ոչ ավելի, հիմա արդյունահանվում է 40 միլիոն տոննա: Մի 10-20 տարուց էդ մոլիբդեն, պղինձ, ամեն ինչ կվերջանա: Այ էս ձևի գիշատչային շահագործում»: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
