«Հեղափոխականները մարդկանց խոստացան երջանկություն, բայց նստեցրին ղումարի ասեղին». Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանրահավաքի բեմահարթակից արդրադարձավ շահումով խաղերի խնդրին. «Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հեղափոխական տնտեսությունը: Մեր տնտեսության ներքին համախառն արդյունքի 53%-ը առևտուրն ու ծառայություններն են, որ առևտուրն աճել է, հասկանալի է, գները թանկացել են, մարդիկ ավելի շատ փող են վճարում, ցույց են տալիս, թե տնտեսությունն աճեց: Շատ ավելի հետաքրքիրը ծառայություններն են: Դրանց, թերևս, ամենամեծ մասը շահումով խաղերն են՝ ղումարը: Ժողովուրդը դարձել է ղումարբազ: Էս հեղափոխական իշխանությունները մարդկանց խոստացել էին երջանկություն, բայց նստեցրել են ղումարի ասեղին: Իրենց իսկ գնահատականներով՝ ղումարի ծավալը 4 տրիլիոն դրամի կարգի է: Համարյա կրկնակի ավելի, քան թե բյուջեի եկամտային մասը: Մտնում ես մետրո՝ ղումարի գովազդ, փորձում ես ինտերնետով ինչ-որ մի բան կարդաս՝ ղումարի գովազդ, հեռուստացույց ես միացնում՝ ղումարի գովազդ: Երջանիկ մարդը ղումար չի խաղա, դժբախտացրել եք ժողովրդին, ղումար են խաղում: Ղումարբազությունը նոր Հայաստանի այցեքարտը դարձրեցին, մարդկանց ստիպեցին մտածել ոչ թե աշխատելու, այլ փող կպցնելու մասին: Սրանց վարած տնտեսական քաղաքականության արդյունքում 10-յակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր քրտինքով հաց էին վաստակում, հիմա մենակ ղումար են խաղում»: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
