«Ֆինանսների նախարա՛ր, գոնե մի քիչ ֆինանսական պարկեշտություն ունեցե՛ք». Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանրահավաքի բեմահարթակից դիմեց Ֆինանսների նախարարին. «Պարոն Ֆինանսների նախարար, գոնե մի քիչ ֆինանսական պարկեշտություն ունեցեք: Երբ ասում եք, որ 2021 թ-ին արձանագրած 5,7% տնտեսական աճն ավելի էր, քան թե տարվա սկզբին նախատեսած 3,5%-ը, ինչո՞ւ չեք ասում, որ տարվա կեսին վերանայել էիք ձեր կանխատեսումը, դարձրել էիք 6,5%, և ցանկացած կատարողական հաշվարկվում է ճշտված, վերանայված պլանի նկատմամբ: Դուք չգիտե՞ք դա: Շատ լավ գիտեք, բայց թաքցնում եք, որ կառավարությունը չի ապահովել իր առաջ դրված պլանային ցուցանիշը: Նաև չեք ասում, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը ավելի ցածր էր, քան համաշխարհային տնտեսական միջինը և համադրելի երկրների տնտեսական միջինը: Չեք ասում, որ 2021 թվականի էդ հրաշք աճով մենք չենք եկել նույնիկ 2019 թվականի տնտեսական մակարդակին»: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
