ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչը նշանավորվում է երկկողմ բարձրաստիճան ակտիվ փոխայցելություններով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դրանք նպաստում են կառավարությունների և այլ մարմինների միջև սերտ փոխգործակցությանը, կապերի ամրապնդմանն ու փորձի փոխանակմանը: Վարչապետը հավելել է, որ կառավարության նպատակն է պետական կառավարման համակարգի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և այդ համատեքստում կարևորել ՌԴ փորձը, ինչպես նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի ու ՌԴ Հաշվիչ պալատի փոխգործակցությունը: Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ, որոնք կարևոր են գործունեության մեջ նոր մոտեցումներ կիրրառելու առումով: ՌԴ Հաշվիչ պալատի նախագահը ևս կարևորել է համագործակցության ընդլայնումը և անդրադարձել իր ղեկավարած կառույցի գործունեությանն ու արդյունքներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային այլ հարցերի շուրջ: Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին ընդունել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որի ընթացքում շարունակվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ քննարկումները: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
