Ռուսաստանը հրթիռակոծում է Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքը
1349
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 20:36
![]() Ռուսական զորքերը գնդակոծել են Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը։ Այս մասին հայտարարել է Պոլտավայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը։ «Չորս «ժամանում» կրկին Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան. նաև պայթյունների ձայներ են լսվել Պոլտավայի շրջանում։ Մանրամասները՝ ավելի ուշ։ Մենք կացարաններից չենք հեռանում»,- ասել է նա։ Ավելի ուշ Լունինը հավելել է, որ ընդհանուր առմամբ 8-ից 12 ռուսական հրթիռ է հարվածել Կրեմենչուգին՝ նավթավերամշակման գործարաններին և այլ ենթակառուցվածքային օբյեկտներին։ Նա նաև զգուշացրել է, որ նոր հարվածների սպառնալիքը պահպանվում է։ Ապրիլի 24-ին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Կրեմենչուգի վրա ռուսական հրթիռային հարձակումների մասին. գնդակոծվել էր ՋԷԿ-ը և նավթավերամշակման գործարանը։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
