«Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է»․ փաստաբան
![]() «Այսօր տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ մեր միջնորդությունը բավարարվել է, և դատախազը վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տվել, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Ըստ քննիչի հայտարարության՝ պլանավորվում է հարցաքննությունը»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ տեղյակ չէ՝ երբ է նախատեսվում հարցաքննությունը։ «Այսօր ծնողների հետ փոքրիկ խորհրդակցություն կունենանք և օրվա երկրորդ կեսին կներկայացնենք առավել ագրեսիվ միջնորդություն՝ Նիկոլ Փաշինյանին նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու մասով»,- նշեց նա։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննության հրավիրվի և որպես մեղադրյալ ներգրավի: Հիշեցնենք՝ ապրիլի 13-ի ԱԺ ելույթում Փաշինյանն ասել էր. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»: |

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30
