«Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով». Բաբկեն Թունյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ տնտեսական ցուցանիշների մասին . Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 9.6%-ով՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: . Ըստ ոլորտների՝ ամենաարագն աճել է ծառայությունների ոլորտը՝ 22.2%-ով (ծավալը 503.2 մլրդ դրամ): . Ծառայությունների ոլորտի աճն ապահովվել է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ կացության և հանրային սննդի կազմակերպում ( 40.8% աճ), տրանսպորտ (60.4% աճ), տեղեկատվություն և կապ (24.5% աճ): Սա մասամբ պայմանավորված է նախորդ տարվա առաջին եռամսյակի բազային ցածր ցուցանիշներով: . Մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտը (որի մեջ առյուծի բաժինը խաղային ոլորտը) աճել է ընդամենը 2.9%-ով: . Արդյունաբերությունն աճել է 3.1%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 550.7 մլրդ դրամ: . Արդյունաբերության աճն ապահովվել է մշակող արդյունաբերությունը, որն աճել է 10.9%-ով (ծավալը՝ 304 մլրդ դրամ): Հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 12.9% անկում»: Աղբյուրը` Բաբկեն Թունյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
