Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

«Ռուսները մայիսի 11-ին Մարիուպոլում քիմիական զենք կկիրառեն». պատգամավոր

986
Երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ., 19:42
«Ռուսները մայիսի 11-ին Մարիուպոլում քիմիական զենք կկիրառեն». պատգամավոր

Ռուսները մայիսի 11-ին ծրագրում են քիմիական զենք կիրառել Մարիուպոլում։ Այս մասին, ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, ասել է Մարիուպոլի քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Լաշինը։

«Այս կերպ նրանք ցանկանում են ոչնչացնել քաղաքի պաշտպաններին, որոնք գտնվում են Ազովստալում։ Տեղի բնակիչներին հորդորում են վաղվանից դուրս չգալ դուրս, իսկ մայիսի 11-ին կարող է տեղի ունենալ բուն քիմիական հարձակումը»,- ասել է պատգամավորը։