Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Լեհաստանում հարձակվել են ՌԴ դեսպանի վրա

1038
Երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ., 14:48
Լեհաստանում հարձակվել են ՌԴ դեսպանի վրա

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման է ենթարկվել, երբ փորձել է ծաղիկներ դնել Վարշավայում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ, հայտնում է ТАСС-ը: Նշվում է, որ դեսպանի, նրա կնոջ և մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել: Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկաններն օգնել են դիվանագետներին՝ մոտենալ մեքենային:

Ըստ լրատվամիջոցի՝ ագրեսիվ տրամադրված խումբն ավելի վաղ հուշահամալիրի մոտ ակցիա է իրականացրել՝ Ուկրաինայի դրոշներով և հակառուսական կարգախոսներով:

Լեհաստանում հարձակվել են ՌԴ դեսպանի վրա
Լեհաստանում հարձակվել են ՌԴ դեսպանի վրա