«Առաջին ալիք», «Ռոսիա-1», «НТВ»... ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
![]() Միացյալ Նահանգները սահմանում է ռուս զինվորականներին մուտքի վիզաների տրամադրումը սահմանափակելու և ևս 2,6 հազար ռուս և բելառուս պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան սահմանը հատելու արգելք՝ կապված Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումներին նրանց մասնակցության կամ ինքնիշխանությունը խաթարելու հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Բացի այդ, ԱՄՆ կառավարությունն արգելել է ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին ռուսական ընկերություններին տրամադրել աուդիտ, խորհրդատվական և մարքեթինգային ծառայություններ: ԱՄՆ-ը նաև որոշել է պատժամիջոցներ կիրառել Առաջին ալիքի, «Ռոսիա-1»-ի, НТВ-ի դեմ, արգելքը կազդի նրանց սարքավորումների տրամադրման, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների՝ այնտեղ գովազդելու հնարավորության վրա։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև «Սբերբանկ»-ի ղեկավարության ութ և «Գազպրոմբանկ»ի ևս 27 ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակումներ են կիրառվել Մոսկվայի արդյունաբերական բանկի և նրա տասը դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
