Պուտինը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրություններ են ուղարկվել նաև այնպիսի պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին, ինչպիսիք են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան, «ԴԺՀ»-ն և «ԼԺՀ»-ն: Բացի այդ, շնորհավորանքներ են ուղղվել նաև Վրաստանի ժողովրդին։ «Այսօր ընդհանուր պարտքն է կանխել նացիզմի վերածնունդը, որն այդքան տառապանք է պատճառել տարբեր երկրների մարդկանց: Պետք է պահպանել և սերունդներին փոխանցել պատերազմի տարիների իրադարձությունների ճշմարտությունը, ընդհանուր հոգևոր արժեքները և եղբայրական բարեկամության ավանդույթները»,- ասված է Պուտինի նամակում։ ՌԴ ղեկավարը մատնանշել է Հայրենական մեծ պատերազմում պարտվածների գաղափարական ժառանգների վրեժի անթույլատրելիությունը։ Բացի այդ, նա մաղթել է, որ հաջորդ սերունդներն արժանի լինեն իրենց հայրերի ու պապերի հիշատակին։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներին ուղղված իր շնորհավորական հեռագրերում Պուտինն ընդգծել է, որ այսօր ռուս զինծառայողները Դոնբասի զինվորների հետ միասին ուս ուսի կռվում են հայրենի հողը նացիստական կեղտից ազատագրելու համար։ Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ, ինչպես 1945 թվականին, այս անգամ էլ հաղթանակն իրենցն է լինելու։ |

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
158Երեկ, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
142Երեկ, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
17117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
14917.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
19616.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19316.11.2026, 16:54
