Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Մանրամասներ՝ Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի առողջական վիճակից

1522
Կիրակի, 08 մայիսի, 2022 թ., 17:30
Մանրամասներ՝ Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի առողջական վիճակից

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «Երեկ Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում
Երեկ Սոթքում թշնամին մոտ 2 ժամ ինտենսիվ կրակ էր բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի աշխատակիցը, գտնվելով իր հորատող մեքենայի մեջ և խաղաղ պայմաններում կատարելով իր աշխատանքը, վիրավորվել էր։
Մեր հայրենակցին տեղափոխել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ և վիրահատել։
Երեկվանից կապի մեջ եմ թե՛ Գեղամասարի համայնքապետի, թե՛ հոսպիտալի աշխատակիցների հետ։
Վիրավորված աշխատակցի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում․ բժիշկները վիճակը բավարար են գնահատում»։