Գնաճի ամենաբարձր ցուցանիշը Կապանում է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում գնաճն ապրիլին, մարտի համեմատ, կազմել է 2.3 տոկոս: Հանրապետության բոլոր քաղաքներում ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գներն աճել են 1.9-2.5 տոկոսով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում: Երևանում սպառողական գներն աճել են 2.4 տոկոսով: Այս ապրիլին, մարտի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. ապրիլին, մարտի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8-4.8%-ով: Բարձր գնաճ արձանագրվել է Իջևան և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8%-ով: Հացն է թանկացել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ ապրիլին, մարտի համեմատ, հացի գինը բարձրացել է 1.7 տոկոսով: Ալյուրը թանկացել է 2.9 տոկոսով, իսկ մակարոնեղենը՝ 7.3%-ով: Հաճարի, բրնձի, ոսպի և հնդկացորենի գները ապրիլին, մարտի համեմատ, բարձրացել են, օրինակ՝ բրնձի գինը բարձրացել է 2.7 տոկոսով: Կաթնամթերքի շուկայում եւս գնաճ է արձանագրվել. պանրի գինը բարձրացել է 2.7 տոկոսով, թթվասերը թանկացել է 4.1 տոկոսով, մածունը՝ 9.8%-ով»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
