Գերմանիան լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային
![]() Գերմանիան էլ ավելի կմեծացնի իր օգնությունն Ուկրաինային, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վարշավայում Ուկրաինային աջակցության դոնորների համաժողովում իր տեսաուղերձի ընթացքում։ Կանցլերը նշել է, որ պատերազմը տևում է 71 օր, և յուրաքանչյուր օր միայն ավելացնում է ռուս զինվորների կողմից իրկանացվող վայրագությունները։ Նա ընդգծել է, որ «Պուտինը չպետք է հաղթի սա և նա չի հաղթի», քանի որ համաշխարհային հանրությունը միասնական է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հարցում՝ ամրապնդելով սեփական պաշտպանունակությունը և համերաշխությունը ուկրաինացի ժողովրդի հետ։ Շոլցն ընդգծել է, որ անցյալ ամիս Բեռլինը խոստացել է 425 միլիոն եվրո օգնություն հումանիտար ծրագրերի և զարգացման համար, ինչպես նաև 70 միլիոն եվրո բժշկական օգնություն ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի համար: Բացի այդ, լրացուցիչ 430 միլիոն եվրո է տրամադրվել համաշխարհային պարենային անվտանգության վրա ռուսական պատերազմի աղետալի ազդեցությունը մեղմելու համար։ Նա տեղեկացրել է նաև, որ Գերմանիան արդեն տրամադրել է 50 միլիոն եվրոյի հատուկ վարկ, ևս այդքան էլ կտրամադրի առաջիկայում՝ արագացված ընթացակարգով: Որպես երկկողմանի զարգացման համագործակցության մաս, Գերմանիան արդեն տրամադրել է 120 միլիոն եվրո «պատերազմի հումանիտար և սոցիալական մարտահրավերներին դիմակայելու համար» և նախատեսում է հավաքել ևս 140 միլիոն եվրո՝ զարգացման ֆինանսավորման համար, ասել է կանցլերը: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
