Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

1188
Ուրբաթ, 29 ապրիլի, 2022 թ., 14:54
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը:

«Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն առկա չէ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է Վահան Հունանյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 29-ին հայտարարել է, որ նախապատրաստվում է մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: