Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Զինծառայող է մահացել

1022
Ուրբաթ, 29 ապրիլի, 2022 թ., 07:06
Զինծառայող է մահացել

Ապրիլի 28-ին, ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.՝ 2002թ.):
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Աղբյուրը`   ՀՀ ՊՆ