Հունգարիան բացատրել է՝ ինչու պատրաստ չէ հրաժարվել ռուսական գազից և նավթից
![]() Հունգարիան պատրաստ չէ հրաժարվել ռուսական գազից և նավթից, քանի որ չի կարող այլընտրանք գտնել, ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Հունգարիայի նախարարի խոսքով, գազի 85%-ը և նավթի 65%-ը Հունգարիա է գալիս Ռուսաստանից։ «Պատճառն այն չէ, որ մենք չենք ուզում, մենք չենք ընտրել այս իրավիճակը: Չկան գազի այլընտրանքային աղբյուրներ, մատակարարման այլընտրանքային ուղիներ, որոնք մեզ թույլ կտան հրաժարվելու ռուսական նավթից և գազից առաջիկա տարիներին»,- ասել է Սիյարտոն: Սիյարտոն հիշեցրել է ExxonMobile-ի պլանները՝ հետագայում ավելացնելու գազի արդյունահանումը Սև ծովի ռումինական հատվածում, սակայն առայժմ նշել է, որ այս փուլում Հունգարիան չունի էներգակիրների այլ աղբյուրներ, բացի ռուսականից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունգարիան պատրաստ է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
