Չավուշօղլուն քննադատել է Բայդենին
![]() Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Արևմտյան որոշ առաջնորդներ վերջին օրերին պնդում էին, որ «ցեղասպանություն» բառը կարող է օգտագործվել միայն դատարանի որոշումից հետո: Ճիշտ է: Սակայն, երբ այդ նույն մարդիկ, առաջնորդվելով քաղաքական դրդապատճառներով, առանց դատարանի որոշման օգտագործում են «ցեղասպանություն» բառը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, դա նրանց կեղծավորության ամենաակնառու օրինակն է»,- գրել է Չավուշօղլուն Twitter-ում։ Նշենք, որ կիրակի ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ «Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել ցեղասպանության հետևանքով զոհված բոլոր հայերի հիշատակը...»:
|

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
17420.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
16520.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
18217.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16017.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
20116.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
19816.11.2026, 16:54
