Իտալացիները շքեղ զբոսանավեր կվաճառեն ադրբեջանցիներին
![]() Մինչդեռ ռուս օլիգարխներին պատկանող տասնյակ միլիարդավոր դոլարների շքեղ զբոսանավերը զանգվածաբար բռնագրավվում են եվրոպական նավահանգիստներում, իտալական մի ընկերություն Մոնակոյի գործընկերների հետ պայմանագիր է կնքել հարուստ ադրբեջանցիներին շքեղ զբոսանավեր վաճառելու համար։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ գերշքեղ զբոսանավեր կառուցող Italian Sea Group-ը նավեր է վաճառելու Ադրբեջանում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ Մոնակոյի TWW Yachts բրոքերային ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա։ «Այս երկրներն ունեն չօգտագործված պոտենցիալ», - ասել է իտալական Sea Group-ի փոխնախագահ Ջուզեպպե Տարանտոն: Որպես այս համաձայնագրի մաս՝ TWW Yachts-ը կօգտագործի վիրտուալ հարթակ Ադրբեջանում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ իտալական Admiral և Tecnomar ապրանքանիշերի առաջխաղացման շրջանակներում իր զբոսանավերը 360 աստիճան ներկայացնելու համար: Հաճախորդների սիրելի վիրտուալ նմուշներն այնուհետև կկառուցվեն բացառիկ պատվերների հիման վրա: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
