Սպիտակ տունը չի բացառել այս շաբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը
![]() ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք այս շաբաթ Մոսկվայի նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն։ Մամուլի քարտուղարի խոսքերը Twitter-ում մեջբերել է Bloomberg-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։ Փսաքիի խոսքով՝ Միացյալ Նահանգների վարչակազմը «սկսում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու գործընթացը», և «դրանցից մի քանիսը քննարկման փուլում են»։ Նախօրեին՝ ապրիլի 18-ին, ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն ասել էր, որ պատժամիջոցների հաջորդ փաթեթի նպատակը կլինի «ռուսական ռազմական մեքենան մաս-մաս անելը, ներառյալ՝ ռազմարդյունաբերական համալիրի և դրա մատակարարման շղթաների սահմանափակումները»: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
