Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ավստրիայի դեսպանատան աշխատակիցներին

445
Երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ., 19:06
Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ավստրիայի դեսպանատան աշխատակիցներին

Ռուսաստանը վտարում է Ավստրիայի դեսպանատան չորս աշխատակցի, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։
Այսօր ԱԳՆ-ն իր աշխատասենյակ է կանչել դեսպան Վերներ Ալմհոֆերին և նրան բողոքի նոտա հանձնել Ավստրիայից Ռուսաստանի արտաքին ներկայացուցչությունների չորս աշխատակիցների արտաքսման կապակցությամբ։
«Ի պատասխան՝ ՌԴ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանք պետք է լքեն երկիրը մինչև այս տարվա ապրիլի 24-ի օրվա ավարտը»,- հավելել են նախարարությունից։ Նրանք ընդգծել են, որ այս ոչ բարեկամական քայլը լուրջ վնաս է հասցնում ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Ավստրիայի միջազգային հեղինակությանը։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանը բախվել է իր դիվանագետների աննախադեպ արտաքսմանը. ըստ «ՌԻԱ»-ի՝ արտաքսված դիվանագետների թիվն անցնում է 300-ից: