«Նշմարվում է հետագա զարգացումների հետևյալ հավանական սցենարը». Կարեն Ադոնց
![]() Տնտեսագետ Կարեն Ադոնցը գրում է. «Էնքան ասեցինք «փոքր ազգ» ենք, որ մնացինք «գաճաճ» «Թավշյա հեղափոխությունից» հետո, մենք ունեինք իդեալական հնարավորություն լրիվ վերակառուցելու մեր տնտեսությունը՝ իմ առաջարկած «ծրագրով»։ Փոխարենը՝ բռնեցինք «լոլիկի» ու «գոմերի» ճանապարհն ու մտանք ճգնաժամի ու պատերազմի մեջ՝ լրիվ անպատրաստ։ Կորցրինք՝ 100% հնարավորության առնվազն 50%-ը։ Նշմարվում է հետագա զարգացումների հետևյալ հավանական սցենարը։ Նախ՝ Ռուսաստանի մասով։ Ամենայն հավանականությամբ, տնտեսական համակարգը վերափոխվելու է դեպի «պետական կապիտալիզմ»՝ խոշոր բիզնեսը, կառուցվածքային խոշոր ներդրումները պետության վերահսկողության (ուղղորդման) տակ, միջին ու փոքր բիզնեսին բացարձակ ազատություն ու բարենպաստ պայմաններ։ Ռուսաստանն ունի (առավել ևս պատժամիջոցների շարունակականության պայմաններում) և՛ պահանջարկային, և՛ հումքային, և՛ մոնետար ներուժ՝ արդյունավետ վերակառուցում իրականացնելու համար, մոտ՝ 5-7 տարվա ընթացքում։ Մեր տարածաշրջանում ռազմական մեծ բախումների հավանականությունը շատ փոքր է թե՛ էներգակիրների մատակարարման, և թե՛ ավելի լայն իմաստով՝ լոգիստիկ նկատառումներով։ Որևէ կողմ դրանում շահագրգռված չէ՝ գոնե տեսանելի ապագայում։ Խոսքը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Արևմուտքի մասին է։ Մենք, իհարկե, կարող էինք էական դերակատարում ունենալ այս գործընթացներում, եթե չկորցնեինք մեր տնտեսության «վերափոխման» հնարավորությունները՝ զգալի մասնակցություն։ Մեծ հաշվով՝ հենց այդ նպատակով էլ մշակվել էր «ծրագիրը»։ Հիմա, խաղից դուրս ենք մնալու և միակ բանը, որ մեզնից պահանջվելու է (հորդորելու են), որ հանկարծ «չկրակենք»»։ Աղբյուրը` Կարեն Ադոնց |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
