Ադրբեջանն ու Իրանն Արաքսի վրա հիդրոէլեկտրակայան են կառուցում
![]() Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոհանգույցների և հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու շահագործումը։ Այդ կապակցությամբ արդեն երկրորդ հանդիպումն է կայացել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Գիզ Գալասի ամբարտակում՝ Ադրբեջանի և Իրանի համատեղ տեխնիկական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, ասվում է Իրանի Արևելյան Ադրբեջան տարածաշրջանային ջրային ընկերության տեղեկատվական պորտալում: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» ՀԷԿ-երի շինարարության ավարտի մասին համաձայնեցված փաստաթղթի իրականացման և անհրաժեշտ պլանային աշխատանքները շարունակելու վերաբերյալ։ Որոշվել է էլեկտրակայանների ավարտին ուղղված ներդրումների չափը, սահմանվել են կապալառուների ներգրավման պայմանները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքներն ավարտին հասցնելու համար կծախսվի ավելի քան 22 մլն դոլար։ Կանխատեսվում է, որ առաջիկա չորս ամիսների ընթացքում կընտրվեն կապալառուները և կսկսվեն աշխատանքները։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
