Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հնդկաստանը հետաձգել է ռուսական Մի-17 ուղղաթիռների գնումը

1067
Կիրակի, 17 ապրիլի, 2022 թ., 16:42
Հնդկաստանը հետաձգել է ռուսական Մի-17 ուղղաթիռների գնումը

Հնդկաստանը հետաձգել է Ռուսաստանից 48 Mi-17V5 ռազմական տրանսպորտային ուղղաթիռներ գնելու ծրագիրը, հայտնում են ANI-ն և India Today-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները:

Նրանց խոսքով՝ որոշումը կապված չէ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ, այն ընդունվել է դրա սկսվելուց շատ առաջ։

«Որոշում է կայացվել գործարքը փակելու մասին։ Օդային ուժերը կաջակցեն տեղական միջին չափի ուղղաթիռների ծրագրին»,- փոխանցում է RBC-ն։