Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բորիս Ջոնսոնի և Թերեզա Մեյի նկատմամբ

889
Շաբաթ, 16 ապրիլի, 2022 թ., 13:54
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Բորիս Ջոնսոնի և Թերեզա Մեյի նկատմամբ

ՌԴ ԱԳՆ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի ղեկավարության դեմ «թշնամական գործողությունների կապակցությամբ» և արգելել կառավարության մի շարք անդամների մուտքը երկիր, ասվում է գերատեսչության կայքում։ Սահմանափակումների տակ են հայտնվել վարչապետ Բորիս Ջոնսոնը, մի շարք նախարարներ, ինչպես նաև նախկին վարչապետ Թերեզա Մեյը: