Մայիսի 16-ից Արցախում կգործեն գազի նոր սակագներ
![]() ԱՀ ՀԾ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտնում է. «Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այսօր գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի օրակարգն հաստատվել է հարցերի փոփոխված կազմով. օրակարգում ընդգրկվել է ևս մեկ հարց: Առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը: Սահմանվել են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները՝ Ամսական մինչև 10 000 խմ վաճառվող բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%, 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 3.9%, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է՝ . նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.4%, . ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%, . ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 1 0 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 3.9%: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.4%: Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում ս.թ. մայիսի 16-ին: Երկրորդ հարցով բավարարվել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության՝ «Արցախգազ ՋԷԿ-3» ջերմաէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայում ամրագրված գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտը: Երրորդ հարցով հաստատվել է 2021 թվականի գործունեության հաշվետվությունը»: |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
