«Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում». Զախարովա
![]() «Այս տարվա փետրվարի 24-ին Վաշինգթոնը և Փարիզը դադարեցրին բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Մինչդեռ Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում։ Հետագայում հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության վերականգնման համար, եթե Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դադարեցնեն համագործակցությունը համանախագահների միջև»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այդ կապակցությամբ, ըստ նրա, հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում, այն է՝ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար: Նրա ուշադրության կենտրոնում կլինի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեման։ Զախարովան հույս է հայտնել, որ Խովաևի ջանքերին կաջակցեն «Բաքվում և Երևանում մեր դաշնակիցներն ու գործընկերները»։ «Մենք բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- ընդգծել է Զախարովան։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
