Ֆրանսիան կալանքի տակ է առել ռուս միլիարդատիրոջ կնոջ հյուրանոցները
![]() Ֆրանսիայում՝ Լազուր ափին, երկու հյուրանոց են կալանքի տակ առել, որոնք պատկանում են ռուս միլիարդատեր Գենադի Տիմչենկոյի կնոջ ընկերությանը։ Այս մասին հայտնում է The Insider-ը՝ հղում կատարելով ռուսական Transparency International-ի փոխտնօրեն Իլյա Շումանովին։ Ըստ տեղեկությունների, դրանցից մեկը չորսաստղանի Grand Coeur & Spa հյուրանոցն է, որը գտնվում է Meribel լեռնադահուկային հանգստավայրում, և հինգաստղանի Hôtel Le Club de Cavaliere & Spa հյուրանոցը Լազուր ափին։ Հյուրանոցների հասցեները գտնվում են Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ցուցակում՝ սառեցման ենթակա գույքի ցանկով, ֆրանսիական ընկերությունների ռեգիստրի քաղվածքներից հետևում է, որ հյուրանոցների սեփականատեր Murgier Sports-ը (55%) վերահսկվում է Տիմչենկոյի կնոջ՝ Ֆինլանդիայի քաղաքացի Ելենա Էրմակովայի կողմից։ Հրատարակությունը հիշեցնում է, որ Տիմչենկոն պատկանում է «Վոլգա» մասնավոր ներդրումային խմբին, նրա ակտիվները գնահատվում են 22 միլիարդ դոլար, «Վոլգան» ներդրումներ է կատարում Ռուսաստանի տնտեսության մի քանի առանցքային ոլորտներում, ինչպես նաև «Ռոսիա» բանկի բաժնետեր է։ Տիմչենկոն Forbes-ի վարկածով ամենահարուստ ռուսների ցուցակում վեցերորդն է։ Նա համարվում է նախագահ Վլադիմիր Պուտինի վստահելի անձանցից մեկը։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
