Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Ֆրանսիան լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային

539
Չորեքշաբթի, 13 ապրիլի, 2022 թ., 23:54
Ֆրանսիան լրացուցիչ օգնություն կտրամադրի Ուկրաինային

«Ֆրանսիան լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի Կիևին Ուկրաինայի իշխանությունների նոր խնդրանքներից հետո»,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին։

Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ մտքերի փոխանակությունից հետո։

«Ուկրաինացիների նոր խնդրանքներից հետո ես իմ գործընկերոջը հայտնեցի, որ Ֆրանսիան լրացուցիչ ռազմական օգնություն կցուցաբերի ի լրումն արդեն իսկ տրամադրված 100 միլիոն եվրոյի զինտեխնիկայի», նշել է Փարլին։