Reckitt Benckiser Group Plc-ը սկսել է Ռուսաստանում բիզնեսի սեփականության իրավունքը փոխանցելու գործընթաց
![]() Դեղորայքի, կենցաղային քիմիկատների և այլ ապրանքների բրիտանական Reckitt Benckiser Group Plc ընկերությունը սկսել է Ռուսաստանում բիզնեսի սեփականության իրավունքը փոխանցելու գործընթացը: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ «Reckitt-ն սկսել է իր ռուսական բիզնեսի սեփականության իրավունքը փոխանցելու գործընթաց, որը կարող է ներառել փոխանցում երրորդ կողմին կամ մեր տեղական աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրությունում: Ընկերությունը խոստացել է սերտորեն համագործակցել ռուս գործընկերների հետ տարբեր տարբերակների մանրամասների շուրջ, ինչպես նաև անել հնարավորը՝ «ցանկացած նոր կառույցում» նրանց մշտական աշխատանքն ապահովելու համար։ Բացի այդ, Ռուսաստանում աշխատողները կշարունակեն աշխատավարձ և նպաստ ստանալ մինչև տարեվերջ։ «Այս գործողությունը հիմնված է Ռուսաստանում ներդրումները, գովազդը, հովանավորությունը և առաջմղումը սառեցնելու մեր՝ ավելի վաղ հայտարարված որոշման վրա»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
