Շոլցը կրկին դիմել է Պուտինին
![]() Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին կոչ է արել ջանքեր գործադրել Ուկրաինայում զինադադարի հասնելու համար։ Այս կոչով նա հանդես է եկել երկուշաբթի օրը Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք կոլեկտիվ կոչ ենք անում Պուտինին համաձայնել հրադադարի, թույլատրել մարդասիրական օգնություն մատակարարել և իրական խաղաղության բանակցություններ վարել»,- ասել է Շոլցը։ Կանցլերը հայտարարել է, որ Արևմտյան Բալկանները «Գերմանիայի համար ռազմավարական նշանակություն ունեն»։ «Դա Եվրոպայի մի մասն է և եվրոպական ընտանիքի մի մասը»,- ասել է նա: «Գիտակցելով դա՝ Գերմանիան ակտիվորեն կպաշտպանի Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները որքան հնարավոր է շուտ սկսելու համար։ Սա բխում է մեր ընդհանուր շահերից»,- ասել է Շոլցը: Նա շնորհակալություն է հայտնել Ալբանիային Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին «հարյուր տոկոսով» մասնակցելու համար։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
