Ռուսական զորքերը խոշոր հարձակում են նախապատրաստում Դնեպրոպետրովսկի ուղղությամբ. #TheNewYorkTimes
![]() Ռուսական զորքերը կարող են խոշոր հարձակում սկսել Իզյումից դեպի Դնեպր, քանի որ քաղաքը համարվում է ռազմավարական թիրախ։ Գրում է The New York Times-ը՝ պնդելով, որ այդպես են կարծում ԱՄՆ-ի ռազմական վերլուծաբանները։ Այս գնահատականը կատարվել է արբանյակային պատկերների հիման վրա, որոնք ցույց են տվել հարյուրավոր մեքենաների շարժը Ուկրաինայի հարավի Բոլշոյ Բուրլուկ գյուղով դեպի Իզյում։ Լուսանկարները ֆիքսել են 8 մղոն (կամ 12,8 կմ) երկարությամբ ռուսական ավտոշարասյուն: Ենթադրվում էր, որ այն շարժվելու է դեպի Խարկով։ «Մենք օրեր շարունակ խոսում ենք այն մասին, թե որքան կարևոր է Իզյումը նրանց համար, քանի որ այն գտնվում է Դոնբասի գրեթե կենտրոնում՝ նրա արևմուտքում»,- ասել են ամերիկացի զինվորականները: Միևնույն ժամանակ, Փենթագոնի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ի հետախուզության վերլուծաբանները տեսել են, թե ինչպես են ռուսական զորքերը Իզյումում և շրջակայքում պատրաստվում շարժվել դեպի հարավ և հարավ-արևելք: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
