«Ուկրաինա ներխուժումը պետք է լինի Կրեմլի ամենաթանկ սխալը». Եվրոխորհրդարանի ղեկավար
![]() Եվրոխորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան երկուշաբթի կոչ է արել «անհապաղ ընդունել Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների նոր փաթեթ, որպեսզի Ուկրաինա ներխուժելու՝ Մոսկվայի որոշումը դառնա Կրեմլի՝ երբևէ թույլ տրված ամենաթանկ սխալը։ Ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Մեցոլան նշել է, որ հարվածը ռուսական տնտեսությանը «պետք է համաչափ լինի աննախադեպ վայրագություններին, որոնց մենք ականատես ենք»՝ հավելելով, որ ցանկացած նոր պատժամիջոցներ պետք է ուղղված լինեն նրանց, ովքեր ֆինանսավորում և աջակցում են Պուտինին և փակում առկա բացերը: «Այս համակարգված անմարդկային գործողությունները չեն կարող անպատասխան մնալ, և մենք պատասխանատվության կենթարկենք բոլոր մեղավորներին»,- ասել է նա։ Դիմելով եվրոպացի օրենսդիրներին՝ Մեցոլան շեշտել է. «Ուկրաինայում ռուսական բանակի կատարած վայրագությունները սարսափելի են, դրանք ամոթալի են... Ուկրաինան ամենաանհնարին պայմաններում պայքարում է մեր արժեքների համար, և մենք պետք է աջակցենք նրանց»,- ասել է նա։ Մեցոլայի ելույթից հետո եվրոպացի օրենսդիրները մեկ րոպե լռությամբ հարգել են Բուչայի, Իրպենի և ուկրաինական պատերազմի բոլոր զոհերի հիշատակը։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
