«Վերջը դեռ հեռու է». Սպիտակ տունն՝ Ուկրաինայի պատերազմի մասին
![]() Ուկրաինական բանակը հաղթում է ռուսական զորքերին հյուսիսում, մասնավորապես՝ Կիևի մերձակայքում, սակայն պատերազմը դեռ հեռու է ավարտվելուց։ Այս մասին ABC News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնը։ «Ուկրաինացիները հաղթում են պատերազմում Կիևի մերձակայքում և երկրի հյուսիսային հատվածում։ Դա պայմանավորված է նրանց մղած հերոսական պայքարով և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ցուցաբերվող աջակցությամբ: Մենք ամեն օր զենք ենք ուղարկում»,- ասել է Քլայնը: Այնուամենայնիվ, նշել է նա, կան բազմաթիվ ապացույցներ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է զորքերը տեղափոխել Ուկրաինայի հյուսիսից արևելք. «Կարծում եմ, որ շատ բան վկայում է այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզապես դուրս է բերում իր զորքերը երկրի հյուսիսային հատվածից, որպեսզի տեղափոխի դրանք երկրի արևելյան շրջաններ՝ այնտեղ ռազմական գործողությունները վերսկսելու համար։ Կարծում եմ, որ ուկրաինացիները հաղթանակներ են տարել, բայց այս պատերազմը, ցավոք, հեռու է ավարտվելուց»,- ամփոփել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
