Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Վրաստանը հայտարարել է Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներին աջակցելու մասին

597
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 10:42
Վրաստանը հայտարարել է Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներին աջակցելու մասին

Վրաստանը մասնակցում է Ռուսաստանի դեմ բոլոր միջազգային պատժամիջոցներին, CNN-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Մենք մասնակցում ենք բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, և դա իր ազդեցությունն է ունենում Վրաստանի ֆինանսական հատվածի համար։ Եվ միևնույն ժամանակ, մենք մասնակցում ենք բոլոր այն բանաձևերին, որոնք ընդունվել են Ուկրաինային աջակցելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու, իր կարծիքով, Վրաստանի կառավարությունը չաջակցեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և նյութական օգնություն չի ուղարկում Ուկրաինային։