Երևան`   +35 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Զախարովան նշել է՝ երբ է նախատեսված Փաշինյանի այցը Ռուսաստան

659
Ուրբաթ, 25 մարտի, 2022 թ., 22:54
Զախարովան նշել է՝ երբ է նախատեսված Փաշինյանի այցը Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան՝ երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում, որին կնախորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ապրիլի 8-ին նախատեսված աշխատանքային այցը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։