Չերնիգովը վերածվում է երկրորդ Մարիուպոլիի
![]() Ուկրաինայի Չեռնիգով քաղաքն ամբողջությամբ կտրված է մնացել Կիևից։ Ռուսական զորքերը ռմբակոծել են Դեսնայի վրայով անցնող կամուրջը, որով մարդասիրական օգնություն էր տեղափոխվում, իսկ խաղաղ բնակիչները տարհանվում էին, գրում է իսրայելական 9-րդ ալիքը՝ վկայակոչելով Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի ուղերձը։ Նրա խոսքով՝ քաղաքը դարձել է պատանդ, և տեղի բնակիչներին պատրաստվում են արտաքսել Ռուսաստան. ցուցակներ են կազմվում Կուրսկի շրջան «տարհանելու» համար։ Թե կոնկրետ ով է կազմում ցուցակները, Դենիսովայի ուղերձից պարզ չէ։ Չերնիգովը շրջափակման մեջ է և մշտապես գնդակոծվում է ռուսական զորքերի կողմից։ Քաղաքում չկա էլեկտրականություն, ջուր, ջերմություն և գազ, ավերվել են ենթակառուցվածքները։ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Չերնիգովը դարձավ Ուկրաինայի ամենաշատ տուժած քաղաքներից մեկը։ Մարտի 22-ի դրությամբ քաղաքը երեք շաբաթ շարունակվող գնդակոծությունից հետո գտնվում է հումանիտար աղետի եզրին։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
