Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

ՌԴ ԶՈՒ-ն ավերել է Կուինջի թանգարանը. Այվազովսկու և այլոց կտավների ճակատագիրն անհայտ է

772
Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 18:36
ՌԴ ԶՈՒ-ն ավերել է Կուինջի թանգարանը. Այվազովսկու և այլոց կտավների ճակատագիրն անհայտ է

Մարիուպոլում Արխիպ Կուինջիի անվան արվեստի թանգարանի շենքը, որտեղ պահվում էին աշխարհահռչակ վարպետների բնօրինակ կտավները, ավերվել է ռուսական զորքերի գնդակոծության ժամանակ, հաղորդում է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։

Ուկրաինայի նկարիչների ազգային միության նախագահ Կոնստանտին Չերնյավսկու խոսքով, Արխիպ Կուինջիի բնօրինակ աշխատանքները գնդակոծության պահին թանգարանում չեն եղել. այնտեղ մնացել են միայն Անդրեյ Յալանսկու և Ալեքսանդր Օլխովի հեղինակային պատճենները: Միաժամանակ, շենքում են պահվել նկարիչներ Իվան Այվազովսկու, Նիկոլայ Գլուշչենկոյի, Տատյանա Յաբլոնսկայի, Միխայլո Դերեգուսի և այլոց ստեղծագործությունների բնօրինակները։ Նրանց ճակատագիրն առայժմ անհայտ է։

Թանգարանի ֆոնդը բաղկացած էր մոտ երկու հազար ցուցանմուշից, այդ թվում՝ գեղանկարչության, դեկորատիվ և կիրառական արվեստի, գրաֆիկայի և քանդակի գործեր։