ԱԺ-ը փակ նիստ կհրավիրի Արցախում ստեղծված իրավիճակի հարցով
![]() ԱԺ-ն «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ փակ նիստ կհրավիրի։ Քննարկմանը ներկա կլինեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված հարցի քննարկումը փակ ձևաչափով անցկացնելն առաջարկել էր ԱԺ իշխանական թևը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ հիմնավորմամբ են առաջարկել փակ նիստ անցկացնել։ Ըստ նրա՝ թեման հանրային լայն հետաքրքրություն է ներկայացնում և ճիշտ կլիներ բաց նիստ անցակցնել և փակ անցկացնել միայն այն հատվածը, որը կպարունակի պետական, ռազմական գաղտնիք։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ հարցը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնում: Քննարկումը դռնփակ անցկացնելու հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց; |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
