«Աղի չարաշահումը վնաս է, բայց այն սեղանից հավաքելը՝ ուղղակի ծաղր». Կարեն Ավագյան
![]() ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Առողջապահության ոլորտի վատ աշխատանքի ու անգործության մասին երբ բարձրաձայնում ես, պատասխանատուներն սկսում են սլաքներն ուղղել դեպի բժիշկը։ Բժշկի համար ստեղծելով լուրջ կազմակերպական խոչընդոտներ, ոչ պատշաճ գործունեության պայմաններ, անբավարար հանգիստ։ Գիտակցելով նաև բժշկի դիմող քաղաքացու հոգեվիճակը՝ պատկան մարմինները ցանկացած բողոք, խնդիր անուղղակի կերպով, երբեմն նաև ուղղակի մեղավորությունը բարդում են բժշկի վրա։ Այսօր առողջապահական ոլորտի պատասխանատուներն զբաղվում են բացառապես այն թեմաներով, որոնք իրենց հետ բերելու են տեսանելի, իսկ իրականում թվացյալ մտահոգության ցուցադրում մարդկանց առողջության նկատմամբ։ Աղի չարաշահումը, իհարկե, վնաս է, բայց այն սեղանից հավաքելը՝ ուղղակի ծաղր: Միջազգային փորձում կա հիմնավորված միջոցառումների ցանկ, որն իրապես բացառում է աղի վնասակար հետևանքների նվազեցումը, այլ ոչ թե առողջապահական գերատեսչությունը դարձնում ծաղրուծանակի առարկա»։ Աղբյուրը` Կարեն Ավագյան |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
12413.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
52512.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12012.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
13812.01.2026, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20411.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12809.01.2026, 12:30
