Երևան`   +35 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ հրազենային վիրավորմամբ

564
Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 09:24
Մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին՝ հրազենային վիրավորմամբ

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ.) դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: