Երևան`   +35 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը թռիչքներ է սկսել Երևանից Մոսկվա

793
Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 20:36
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը թռիչքներ է սկսել Երևանից Մոսկվա

Մարտի 16-ից Armenia Airways-ը Boeing-737 ինքնաթիռով կբացի Երևան-Մոսկվա ուղիղ չվերթները, հայտնում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Չվերթները նախատեսվում է իրականացնել շաբաթական չորս անգամ՝ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, շաբաթ և կիրակի օրերին։
Առաջիկայում ավիաընկերությունը մտադիր է ավելացնել Երևանի և հարևան երկրների միջև չվերթների քանակը։ Ծրագրերը ներառում են նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղևորների, բեռների և փոստի փոխադրումների ակտիվ զարգացումը։