Լարսը փակ է. ռուսական կողմում կա 274 բեռնատար
![]() Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Կապան-Գորիս և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |

«Մայրաքաղաքում 7 բալանոց խցանում է». Սոնա Աղեկյան
18310.07.2026, 16:54
«Նոր խնդիր է ի հայտ եկել». Հակոբ Կարապետյան (տեսանյութ)
25709.07.2026, 21:54
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները դարձել են փոխադարձաբար ճանաչելի
19807.07.2026, 19:18
«Երևանի քաղաքապետարանը գիտական արժեքավոր գյուտ է արել». Սուրեն Սահակյան
19707.07.2026, 16:48
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը և բնագավառում վերջին փոփոխությունները (տեսանյութ)
22906.07.2026, 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
20729.06.2026, 16:54
