Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով

909
Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 22:00
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները շարունակում են բանակցությունները, որոնք ընթանում են տեսակապի միջոցով, այս մասին այսօր հայտնել է է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո՛, բանակցությունները շարունակվում են տեսակապի ձևաչափով, պատվիրակությունը շարունակում է գլխավորել Վլադիմիր Մեդինսկին»,- ասել է Պեսկովը։

«Առայժմ ձեռնպահ ենք մնում մանրամասները մեկնաբանելուց»,- հավելել է նա։