Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները
1049
Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 15:24
![]() Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել. «Ինչպես արդեն հաղորդվել էր, վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ համայնքների ուղղությամբ: Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները շարունակում են արցախահայությանն ուղղված հանցավոր արարքների փաստագրման և ապացույցների ամրագրման գործընթացը: Ապացույցների հավաքագրման ընթացքում հերթական դեպքն արձանագրվել է Ասկերանի շրջանի Փառուխ համայնքում, 60 մմ տրամաչափի ականանետից արձակված արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում և պատճառել գույքային վնաս»: ![]() ![]() ![]() Աղբյուրը` ԱՀ դատախազություն |

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30



