Երևան`   +34 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Գիշերն ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. ԱՀ ՊՆ

870
Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 11:18
Գիշերն ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. ԱՀ ՊՆ

Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը՝ ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական: Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Աղբյուրը`   ԱՀ ՊՆ